Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Դեպրեսիան հանգեցնում է աղիքների բորբոքման

Դեպրեսիան հանգեցնում է աղիքների բորբոքման

Դեպրեսիան կրկնակի մեծացնում է Քրոնա հիվանդության զարգացման հնարավորությունը, որը մարսողական համակարգի բորբոքման խրոնիկ հիվանդություն է, որի արդյունքում, ինչպես հայտնի է, վնասվում է փոքր աղիքի վերջնամասը եւ հաստ աղիքը:

 

Բոսթոնի Հարվարդի բժշկական դպրոցից Աշվին Անանտակրիշնանն իր գործընկերների հետ ուսումնասիրել է Nurses` Health Study I եւ II նախագծերին մասնակցող 152 հազ 461  կանանց տվյալները: Գիտնականները ձգտել են որոշել, կապ գոյություն ունի արդյոք դեպրեսիվ սիմպտոնների, Քրոնա հիվանդության եւխոցային կոլիտի (հաստ աղիքի բորբոքայի խրոնիկ հիվանդություն)միջեւ, գրում է Medical Xpress-ը

 

Ուսումնասիրության արդյունքում մասնագետներն, ընդանուր առմամբ, հայտնաբերել են Քրոնա հիվանդության 170 դեպք եւ 203 հաճախորդի մոտ` խոցային կոլիտ: Նրանք հաստատել են, որ մինչեւ ուսումնասիրությունը վերջին չորս տարիների ընթացքում դեպրեսիվ սիմպտոմներ ունեցած կանանց մոտ երկու անգամ ավելի հաճախ է արձանագրվում Քրոնա հիվանդությունը: Իսկ փորձի սկզբում այդ սիմպտոմներով կանանց մոտ` մեկուկես անգամ ավելի հաճախ:

 

Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Clinical Gastroenterology and Hepatology ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ